«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նաիրա Զոհրաբյանը թվարկեց, թե ովքեր են պահանջում վարչապետի հրաժարականը

Նաիրա Զոհրաբյանը թվարկեց, թե ովքեր են պահանջում վարչապետի հրաժարականը
08.12.2020 | 21:28

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա։ Հիմա եկեք փորձենք հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժեր, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են Հայաստանի արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, պահանջել է հանրապետության նախագահը։ Այսօր պահանջել են Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Առաջինը և հորդորով դիմել են Նիկոլ Փաշինյանի խոհեմությանը՝ կոչ անելով տալ հրաժարական։ Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ հրաժարականի պահանջով հանդես է եկել ԳԱԱ-ն՝ իր ողջ գիտական խորհրդով, հանդես են եկել ԵՊՀ-ն, մտավորականության, ՀԿ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրապետությունում տեղի են ունենում բողոքի աննախադեպ ակցիաներ։ Հենց այս պահին հանրապետության տարբեր բնակավայրերում, Երևանում բողոքի, անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Եվ, բնականաբար, այդ պահանջին միանում են տասյակ հազարավոր և հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց մի մասը գուցե հրապարակում չեն, որովհետև կա Covid-ով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հայտարարեց, որ հրաժարականի պահանջին միանում են այն ծնողները, ովքեր կորցրել են իրենց զավակներին և հասկանալի պատճառներով այսօրվա ակցիաներին չեն մասնակցում։

«Հիմա հարցս ուղղում եմ հանրապետության վարչապետին և ակնկալում եմ պատասխան՝ սա հանրային պահա՞նջ է, թե ոչ։ Հիմա դուք այս պետական կառույցները, ինստիտուտները, երկու վեհափառներին, ովքեր հորդորեցին ձեզ երկիրը չտանել ցնցումների, հիմա սա հանրային պահա՞նջ է, թե ոչ»,- հարցադրում արեց Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 3175

Մեկնաբանություններ